ԱՄՆ-ն Վենեսուելայում ստեղծել է «չափազանց վտանգավոր նախադեպ». The Guardian
Իսպանիայի, Բրազիլիայի, Չիլիի, Կոլումբիայի, Մեքսիկայի և Ուրուգվայի կառավարությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ ի պատասխան այն բանի, ինչը նրանք անվանել են «Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների լրջություն», հայտարարելով, որ ԱՄՆ գործողությունները «ստեղծում են չափազանց վտանգավոր նախադեպ խաղաղության և տարածաշրջանային անվտանգության համար և վտանգում են քաղաքացիական բնակչությանը», ըստ The Guardian-ի։
Հղում անելով Թրամփի վարչակազմի այն պնդմանը, որ ԱՄՆ-ն «կկառավարի» Վենեսուելան և կվերահսկի նավթի արտադրությունը, վեց կառավարությունները նաև մտահոգություն են հայտնել «բնական կամ ռազմավարական ռեսուրսների վրա կառավարության վերահսկողություն, կառավարում կամ արտաքին յուրացում հաստատելու ցանկացած փորձի վերաբերյալ»։
Ավելի վաղ հայտնել էինք Մադուրոն հանձնվել էր ամերիկյան զորքերին:






























