Հասարակություն

Ամբերդի պեղումներում հայտնաբերվել են երիտասարդի կմախք և Թամար թագուհու հազվագյուտ մետաղադրամը

Ամբերդի պեղումներում հայտնաբերվել են երիտասարդի կմախք և Թամար թագուհու հազվագյուտ մետաղադրամը

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում իրականացվող մաքրման և վերականգնողական աշխատանքների ընթացքում ուշագրավ բացահայտումներ են արվել:


Այս մասին տեղեկատվություն է տարածել ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Մասնավորապես, ամրոցի ներքին աշտարակավոր պատի արտաքին հատվածում՝ կենտրոնից դեպի արևելք մոտավորապես մեկ մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է մարդու կմախք։ 


Ոսկորների մոտավորապես 90 տոկոսը պահպանվել է տեղում, բացակայում են միայն ձեռքի մատների ոսկորները։ Ատամնաշարի հիման վրա ենթադրվում է, որ անձը եղել է երիտասարդ տարիքի, իսկ ստորին վերջույթների ոսկորների համադրությամբ՝ ունեցել է տվյալ ժամանակաշրջանի համեմատ բավականին բարձր հասակ՝ շուրջ 1.80 մետր։ Բացի այդ, մաքրման գործընթացում հայտնաբերվել են նաև տամա խաղի (շաշկիի նմանվող) մասունքներ, ինչը հանդիսանում է միջնադարում կիրառվող ենթադրյալ զբաղմունքի վկայություն, ինչպես նաև բացառիկ արժեք ունեցող գտածո՝ Թամար թագուհու մետաղադրամը։ 


Ամբերդում մաքրման ու պեղումների աշխատանքները դեռ ընթացքի մեջ են՝ վեր հանելով նոր մանրամասներ ամրոցի կյանքի ու պատմության վերաբերյալ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250