12:00 Լուրերը մեկ տողով. ՍԴ-ում շարունակվող դատական նիստը. Ողբերգական ավտովթարի մանրամասները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Սահմանադրական դատարանում արդեն չորրորդ օրն է՝ շարունակվում է ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի միացված դիմումների քննությունը:
•«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը կասկածի տակ է դրել ԿԸՀ նախագահի անկախությունը և հայտարարել ընտրական գործընթացում կեղծարարության նշանների մասին:
•ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը վստահեցրել է, որ ընտրությունների ընթացքում եղած խնդիրները չեն ազդել քվեարկության վերջնարդյունքների վրա:
•Պատգամավոր Արթուր Խաչատրյանը կոչ է արել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը դիտարկել քաղաքական համընկնող շահերի տեսանկյունից:
•Տիգրան Ավինյանը հանձնարարել է խիստ հսկել Արցախի փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի ազատված բնակարանները՝ նոր բնակիչների մուտքը կանխելու և շենքերը քանդելու համար:
•Սուրենավանի մոտ 4 քաղաքացու մահվան պատճառ դարձած ավտոմեքենայի ողբերգական հրդեհի դեպքով Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել:
•Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալված չէ։ Նա նշել է՝ գործով որևէ կարգավիճակ չունի:
Նմանատիպ հոդվածներ
16:00 Լուրերը մեկ տողով. Ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. ռազմական բախումների վտանգ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանում ընտրակաշառք տալու կասկածանքով կալանավորվել են կուսակցական պատգա...
13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրությու...
10:00 Լուրերը մեկ տողով. Մայրաքաղաքի ասֆալտի խնդիրները, ողբերգական ավտովթար՝ 3 դիով և ծեծկռտուք՝ Աբովյանում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Երևանի քաղաքապետը խիստ պահանջներ է ներկայացրել մայրաքաղաքի փողոցների և Կիև...
09:00 Լուրերը մեկ տողով. Թուրքիայի արձագանքը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի որոշմանը. 3 կիսմոխրացած մարմին՝ մեքենայի մեջ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և Թուրքիայի արձագանքը․ Իսրայ...