ԱՄՆ-ն դիտարկում է թուրքական F-35 կործանիչների մատակարարման հնարավորությունը

Միացյալ Նահանգները «շատ լրջորեն» դիտարկում է Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում:


ԱՄՆ ղեկավարին հարց են ուղղել՝ արդյոք Վաշինգտոնը F-35-եր կվաճառի Անկարային։


«Մենք շատ լրջորեն ենք մտածում այդ մասին», - ասել է Թրամփը։


Սպիտակ տան ղեկավարը նաև վստահություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ մի պարագայում չի օգտագործի այդ կործանիչներն Իսրայելի դեմ:


«Նա երբեք չի օգտագործի դրանք Իսրայելի դեմ»,- համոզված է  Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը: ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել էր F-35-երի մշակման ծրագրից 2019 թվականին, այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիան գնեց ռուսական զենիթահրթիռային համակարգեր։

Քաղաքականություն