ՀԱՄԱՍ-ը հաստատել է ռազմական թևի բրիգադների ղեկավարի սպանվելը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ամիսներ անց հաստատել է կազմակերպության ռազմական թևի՝ «Ալ-Քասամ» բրիգադների ղեկավար Մոհամմեդ Սինվարի և դրա ներկայացուցիչ Աբու Ուբեյդայի սպանվելը։ Այս մասին նշված է ՀԱՄԱՍ-ի տարածած հաղորդագրությունում։
Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս մայիսի վերջին հայտարարել էր, որ Սինվարը և ՀԱՄԱՍ-ի մի քանի այլ բարձրաստիճան անդամներ սպանվել են Գազայի հատվածի հարավային Խան Յունիս շրջանին հասցված ավիահարվածի ժամանակ։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ օգոստոսի վերջին հայտնել էր Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի խոսնակ Աբու Ուբեյդայի սպանվելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել են ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցության մասին
Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի կիրառման զորավարժություններին Ուկրաինայի մասնա...
Ուկրաինան չի ձեռնարկում հարձակողական գործողություններ. ՌԴ ԶՒ
Թշնամին չի ձեռնարկում հարձակողական գործողություններ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վ...
Ռուսաստանի զինված ուժերը վստահորեն առաջ են շարժվում. Պուտին
Ռուսաստանի զինված ուժերը վստահորեն առաջ են շարժվում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Սիրելի...
ԱԹՍ-ներով հարձակվել են նախագահական նստավայրի վրա. Լավրով
Կիևը անօդաչու թռչող սարքերով հարձակում է սկսել Նովգորոդի մարզի նախագահական նստավայրի վրա։ Այս մասին այսօր հայտարարել է Ռ...