Մեծ Բրիտանիայի վարչապետը չի մասնակցել Զելենսկու և եվրոպական առաջնորդների բանակցություններին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երեկ չի մասնակցել եվրոպական առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններին՝ զբաղված գրաֆիկի պատճառով, հաղորդել է Telegraph-ը՝ հղում անելով Սթարմերի գրասենյակին։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնիի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։
«Սթարմերը բացակայել է Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ կարևոր հանդիպումից՝ «խիտ գրաֆիկի» պատճառով»,- գրում է Telegraph-ը՝ նշելով, որ բանակցությունների ժամանակ վարչապետի փոխարեն ներկա է եղել նրա ազգային անվտանգության խորհրդական Ջոնաթան Փաուելը։





























