Չեմ բացառում․ Գագիկ Ծառուկյանին կարող են նաև կալանավորել․ փաստաբան
Հնարավոր է, որ կալանքի էլ տանեն Գագիկ Ծառուկյանին, այս քայլերը բացարձակ անակնկալ չէին։ Այս մասին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում նշել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Առանց հոդվածների նայելու էլ, այն հռետորաբանությունը, որ կա մինչև այս, բոլորս էլ կարծում եմ՝ կանխատեսում էինք, որ նման գործողություններ են ձեռնարկելու, և սա բացարձակ անակնկալ չէր։ Առանց հոդվածների ամեն ինչ պարզ է, հա, իսկ հոդվածների մասով միշտ հնարավոր է ինչ-որ բան ստեղծագործել, իսկ վերջին շրջանում այդ ստեղծագործությունը շատ պարբերաբար բնույթ է կրում։
Հիմա ավելի բովանդակային, երբ որ ծանոթանանք, կանդրադառնանք, բայց ամեն ինչ հնարավոր է, որովհետև գործողությունների շարքը ավելի շատ նման ինչ-որ կանխատեսումներ տեղիք են տալիս»,– ասել է նա։
Հարցին՝ հնարավո՞ր է կալանավորեն Ծառուկյանին, փաստաբանը կարճ պատասխանեց. «Գուցե, տեսնենք»։
Նա տեխնիկական համարեց այն, որ մինչև հիմա իրենց թույլ չեն տվել ներս մտնել. «Հիմա սպասում ենք, որ քննիչը երևի տեղակացվի, Ընդամենը տեխնիկական է, կարծում եմ, պետք է այստեղից քննիչին զգուշացնեն, որովհետև գործողության պատասխանատուն քննիչն է, քննիչը պետք է թույլ տա կամ չտա։ Հիմա երևի վերևից կասի դրա մասին, որ բարձրանանք։ Չեմ կարծում, որ նման խախտում անեն, ասեն, թե չեն տալիս»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վառ առավոտյան խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
ԲՀԿ անդամ Արման Աբովյանը նշել էր, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ–որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են։
Հիշեցնենք, որ օրեր առաջ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ՝ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու, որն այդպես էլ չէր քննարկվել։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...