«Դուք ձեզ եք քցել ծուղակը»․ Ռուբինյանի արձագանքը «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարություններին
ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը իր ֆեյսբուքյան էջով տեսաուղերձ է հրապարակել՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հայտարարություններին։
Նա նշել է, որ վերջին երկու օրերին նրանք «արդարացումներ են փնտրում» և փորձում են բացատրել ընտրությունների արդյունքները։
Ռուբինյանի խոսքով՝ հանրության մեծ մասը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, իսկ ընդդիմությանը տրվել է մանդատ՝ հանդես գալու որպես ընդդիմություն և բարձրաձայնելու քաղաքացիների մյուս մասի խնդիրները։
«Սուտ արդարացումներ մի բերեք։ Պարզապես ասեք՝ ժողովրդի մեծ մասը տվել է քվե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ մյուս մասը ձեզ տվել է, որ լինեք ընդդիմություն և բարձրաձայնեք իրենց հարցերը։ Սա է ճշմարտությունը»,– նշել է նա։
Ռուբինյանը նաև կոշտ է արձագանքել՝ հավելելով․ «Դուք ձեզ քցել եք ծուղակը»։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: ՆԻԿ.jpg 161.31 KB Թեհրանի «Մեհրաբադ» միջազգ...