Եղանակը կտրուկ կփոխվի․ սպասվում են հորդառատ անձրևներ և կարկուտ
Ինչպես և կանխատեսվել էր, վերջին 4 օրերին մեր երկիրը գտնվում է սեզոնյան բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում, հատկապես գիշերը և հետկեսօրյա ժամերին շրջանների մեծ մասում ամպրոպային բնույթի անձրևներ են, իսկ առանձին հատվածներում դրանք բավականին հորդառատ են։
Մինչև հուլիսի 8-ը ներառյալ այդ ցիկլոնը կշարունակի պտտվել մեր տարածաշրջանի վրա, ինչի արդյունքում կրկին, հատկապես գիշերը և հետկեսօրյա ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին գոտիներում դրանք նորից կլինեն հորդառատ և ցավոք նորից հնարավոր է կարկուտ։
Նա, մասնավորապես, նշել է. «Հուլիսի 9–ից այդ ցիկլոնը կկորցնի իր ուժը և հուլիսի 9–12-ը ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամերին կարճատև անձրևներ հնարավոր են միայն Հայաստանի հյուսիսային մարզերում, հատկապես Շիրակում, Լոռիում և Տավուշում։ Մյուս շրջաններում տեղումները կդադարեն։
Օդ ջերմաստիճանն արդեն զգալի նվազել է. այսօր ցերեկային ժամերին, նույնիսկ Հայաստանի ամենատաք գոտիներում՝ Սյունիքի հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին չի գերազանցի +29-31 աստիճանը, բայց հուլիսի 9–ից 11-ն ընկած ժամանակահատվածում այդ հյուսիս-արևմտյան հոսանքները կփոխարինվեն հարավ-արևմտյան արևադարձային տաք օդային հոսանքներով, ինչի արդյունքում հուլիսի 9–11-ին աստիճանաբար Հանրապետության ողջ տարածքում մոտի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, և արդեն հուլիսի 10-ին և 11-ին Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +35 աստիճանի։
35 աստիճանից բարձր ջերմաստիճան առաջիկա օրերին Հանրապետության տարածքում չի կանխատեսվում»,- ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանը հուլիսի 1-ից կանցնի 17-ժամյա ջրամատակարարման
Երևանում հուլիսի 1-ից 2,5 ամսով բաժանորդների մի մասի համար կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, հայտնում է «Վեոլիա Ջու...
Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շար...
Ով էր օգնել «Կուկուին»՝ սպաներ Չաղ Ռուստամի հորը․ Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» վրեժը․ ArmLur,am
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղվա...