Անհետացել են թանգարանի ամենաթանկ ցուցանմուշները․ Ֆրանսիան ցնցված է
Ֆրանսիայում անհայտ անձինք կողոպտել են աշխարհահռչակ ոսկերչական արվեստի վարպետ Ռենե Լալիկի թանգարանը՝ հափշտակելով շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ թանկարժեք զարդեր։
Le Parisien-ի հաղորդմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 05:30-ի սահմաններում։ Մի քանի դիմակավորված անձ կոտրել են թանգարանի մուտքի դուռը և ջարդել վեց ցուցափեղկ։
Գողերը տարել են բյուրեղից պատրաստված 20 բացառիկ զարդ, որոնք համարվում էին թանգարանի ամենաթանկ նմուշներից։ Նախնական տվյալներով՝ նրանք հստակ գիտեին, թե որ ցուցանմուշներն են առավել արժեքավոր, ինչը ենթադրում է, որ կողոպուտը նախապես մանրակրկիտ ծրագրված էր։
Դեպքի առթիվ իրավապահները հետաքննություն են սկսել։ Առայժմ կասկածյալների ինքնությունը հայտնի չէ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանը հուլիսի 1-ից կանցնի 17-ժամյա ջրամատակարարման
Երևանում հուլիսի 1-ից 2,5 ամսով բաժանորդների մի մասի համար կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ, հայտնում է «Վեոլիա Ջու...
Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շար...
Ով էր օգնել «Կուկուին»՝ սպաներ Չաղ Ռուստամի հորը․ Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» վրեժը․ ArmLur,am
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղվա...