«Հեռանալու եմ այն ժամանակ, երբ ինքս ցանկանամ, ոչ թե երբ դուք եք դա ուզում». Ռոնալդու
Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ԱԱ-2026-ի 1/8 եզրափակչի՝ Իսպանիայի դեմ սպասվող հանդիպումից առաջ կտրուկ է արձագանքել ազգային թիմից հեռանալու վերաբերյալ հարցերին։
Հարձակվողը նշել է, որ իր նվիրվածությունը Պորտուգալիայի հավաքականին անփոփոխ է և ընդգծել է՝ կարիերան ավարտելու որոշումը բացառապես իրենն է լինելու։
«Ես միշտ այստեղ եմ՝ հոգով և մարմնով։ Անկախ նրանից՝ խաղում եմ, թե ոչ, ես միշտ իմ կարևոր դերը կունենամ։ Ես հեռանալու եմ այն ժամանակ, երբ ինքս ցանկանամ, ինչպես արդեն ասել էի մի քանի տարի առաջ։ Այլ ոչ թե այն ժամանակ, երբ դուք եք դա ուզում»,- նշել է Ռոնալդուն՝ ըստ իսպանական AS պարբերականի։
Նա նաև հավելել է, որ չի ցանկանում մշտապես վերադառնալ նույն թեմային՝ ընդգծելով, որ այժմ իր ուշադրությունը կենտրոնացած է առաջիկա հանդիպման վրա։
«Կարծում եմ՝ նույն հարցը շարունակ տալը պարզապես ժամանակի կորուստ է։ Հիմա ամենակարևորը վաղը լավ ֆուտբոլ ցուցադրելն ու հաջորդ փուլ դուրս գալուն հավատալն է»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունը անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում և կտևի մինչև հուլիսի 19-ը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է ՀՖԿՍՊԻ-ում իրականացված վերանորոգման աշխատանքներին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ (ՀՖԿՍՊԻ)՝ ծանոթանալո...
«Կրասնոդարը» որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին
Հայտնի է դարձել «Կրասնոդարի» հարձակվողական ոճի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական փոխարինողի անունը՝ վերջինիս հ...
Էկվադորում պետական հանգստյան օր է հայտարարվել ֆուտբոլային նվաճման պատճառով
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհ...