Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց
Դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 29-ի և 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է ձյուն։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ի, 29-ի, 31-ի և հունվարի 2-ի ցերեկն առանձին շրջաններում, հունվարի 1-ին և 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։
Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին և 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 30-31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, 28-ի ցերեկը՝ լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ին, հատկապես գիշերային ժամերին, աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, դեկտեմբերի 31-ի և հւնվարի 1-ի գիշերն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Նմանատիպ հոդվածներ
Ես նշաններ չեմ տեսնում, որ նա խաղաղություն է ուզում. Զելենսկի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետաքրքրված չէ խաղաղությամբ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։«Ա...
Ուժեղացված հսկողություն. վերջին 3 օրում` ճանապարհատրանսպորտային 748 պատահար. ՆԳՆ
Երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Պարեկային ծառայությունը հանրապետության ճանապարհներին շա...
Նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդներ. Պետրոսյանը մանրամասնել է
Այսօր՝ կեսգիշերն անց՝ սկսած 02:00-ից, հերթականությամբ լարման տակ դրվեցին (էլեկտրամատակարարումը վերականգնվեց) ՀԷՑ-ի լիովի...
Հունվարի 1-ից մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ 2026 թվականի հունվարի 1-ից մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է։Տր...