Ռազմական

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայում հրադադարի խախտման մեջ

Inesa Sukiasyan 1 րոպե 55 դիտում
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայում հրադադարի խախտման մեջ

Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ զինվորական խմբավորումը խախտել է Գազայում հրադադարի մասին ձեռք բերված համաձայնագիրը այն բանից հետո, երբ իսրայելական բանակի սպա է վիրավորվել պայթուցիկ սարքի պայթեցման հետևանքով։ Ինչպես տեղեկանում ենք Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, միջադեպը տեղի է ունեցել Ռաֆահայի շրջանում։ Իսրայելական կողմը նշել է, որ ակնկալում է՝ պաղեստինյան խմբավորումը լիարժեքորեն կպահպանի հրադադարի պայմանները և զերծ կմնա գործողություններից, որոնք կարող են խաթարել ձեռք բերված պայմանավորվածությունները։


Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ը հերքել է իր մասնակցությունը պայթյունին, որի հետևանքով վիրավորվել է իսրայելցի սպան։ Խմբավորման բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ Ռաֆահայում տեղի ունեցած պայթյունը պայմանավորված է եղել Իսրայելի կողմից նախկինում տեղադրված ռումբերի պայթյունով։


Նա նաև հավելել է, որ այդ մասին ՀԱՄԱՍ-ը տեղեկացրել է հրադադարի միջնորդներին՝ ընդգծելով, որ խմբավորումը շահագրգռված է Գազայում հրադադարի պահպանմամբ և իրավիճակի հետագա սրում թույլ չտալու հարցում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250