Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի: Մեր ամբողջ խնդիրն այն է, որ առողջ ապրելակերպը բրենդինգ ունենա: Ասենք՝ ամենաշատ շաքար պարունակող սնունդն այնպիսի բրենդինգ և դիզայն ունի, որ նայում ես ու ուզում ես դա: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրությանն առնչվող քննարկման ժամանակ:
«Առողջ ապրելակերպը պետք է բրենդինգ ունենա: 21-րդ դարում ցանկացած բան, որ չունի բրենդինգ, գոյություն չունի, այսինքն՝ դա չկա: 21-րդ դարում կա բրենդինգ, կա ապրանքը, չկա բրենդինգ, ուրեմն չկա ապրանքը: Մեր պրոբլեմն այն չէ, որ վազելու տեղ չկա, մեր պրոբլեմն այն է, որ բրենդավորված չէ, այդ ապրանքը՝ առողջ ապրելակերպը, բրենդավորված չէ, ընդհակառակը, հակառակն է բրենդավորված»,- ասել է նա:
Ըստ Փաշինյանի՝ օրինակ, քրեական ենթամշակույթի տրամաբանությամբ կարող է առողջ ապրելակերպը նույնիսկ ամոթ լինել.
«Չհասկացանք, տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, բա պիտի տղամարդը գյուղամիջում պպզի անընդհատ՝ առնվազն 6 ժամ: Իմիջիայլոց, գյուղամեջ եմ ասում, բայց Երևանի թաղերում հազարով նման գյուղամեջեր կան, և մենք պետք է խոսենք դրա մասին: Մեծագույն պրոբլեմն այն է, որ մեր իրականության մեջ սրա մասին խոսելը ընդունված չէ, որովհետև խոսելու բաներ կան: Դե դրա մասին ո՞նց կարելի է խոսել, կամ դրա մասին ո՞նց կարելի է կառավարության մակարդակով կառավարության նիստին խոսել: Կառավարությունն այն տեղն է, և այն նիստն է, որտեղ ինչի մասին չխոսվեց, նշանակում է՝ այդ հարցը չի լուծվելու, նշանակում է՝ այդ պրոբլեմը շարունակելու է գոյություն ունենալ: Այո՛, առողջ ապրելակերպը պարտվում է, որովհետև իրենց ֆորմալ և ոչ ֆորմալ բրենդինգի վրա դնում են միլիարդներ, առողջ ապրելակերպի բրենդինգը կոտրելու համար դնում են միլիարդներ»,- հայտարարել է վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ հենց կառավարությունն է այն մարմինը, որն ունի շահագրգռություն՝ բրենդավորելու, գրավիչ դարձնելու առողջ ապրելակերպը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Արցախցիների բնակվարձի և հրատապ աջակցության ծրագրերը երկարաձգվեցին
ՀՀ կառավարության որոշվել է 1 տարով երկարաձգել ԼՂ-ից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության ու այլ ծախսերը հոգալ...