Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծախսել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Տրամաբանական է, որ չծախսված գումարը տրամադրել ենք 45 հատ 12 մետրանոց տրոլեյբուսի ձեռքբերման համար, որոնք կտեսնենք ապրիլ-մայիս ամիսներին»,- ընդգծել է քաղաքապետը։
Խոսելով կանգառների բարեկարգման մասին՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ այս պահի դրությամբ 40-42 կանգառասրահում տեղադրվել են էկրաններ, որտեղ ցուցադրվում են ավտոբուսի գալու րոպեները, և այս գործընթացը շարունակական է։
Քաղաքապետն անդրադարձել է նաև քաղաքում տիրող ամանորյա տրամադրությանը․
«Ամանորի գիշերը մենք կունենանք հրավառություն և դրոնների շոու։ Մենք չենք կազմակերպում, բայց աջակցում ենք մի կազմակերպության, որը առաջարկել է նման ծրագիր իրականացնել։ Կարևոր օրերը Երևանք քաղաքում փորձում ենք հատուկ շուքով և գեղեցիկ նշել, ինչը հաճելի է ոչ միայն մեզ՝ երևանցիներիս, այլ նաև հյուրերին։ Տարեցտարի փորձում ենք նոր անակնկալներ մատուցել»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ծառայությունների ու դեղորայքի ցանկերը հրապարակված են․ ԱՐՄԵԴ հավելվածը թարմացված տարբերակով առկա է․ նախարար
ԱՐՄԵԴ հավելվածն արդեն իսկ թարմացված տարբերակով առկա է։ Սահմանվել են նաև դեղորայքի ցանկերը, թե ինչից են քաղաքացիները կարո...
Տղամարդը շորտ կհագնի՞ կամ հեծանիվ կքշի՞, տղամարդը գյուղամիջում պիտի պպզի՝ առնվազն 6 ժամ․ Փաշինյան
21-րդ դարը մարքեթինգի դար է: Օրինակ՝ ծխախոտը շատ սիրուն տուփ ունի, առողջ ապրելակերպը սիրուն տուփ չունի, բրենդինգ չունի:...
Արցախցիների բնակվարձի և հրատապ աջակցության ծրագրերը երկարաձգվեցին
ՀՀ կառավարության որոշվել է 1 տարով երկարաձգել ԼՂ-ից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության ու այլ ծախսերը հոգալ...