Մենք սկսել ենք շատ սպառել, բայց քիչ արտադրել. Դավիթ Անանյան
Որտե՞ղ է կանգնած Հայաստանի տնտեսությունը և ինչու՞ է անհրաժեշտ նոր տնտեսական քաղաքականություն: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
«Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը թվերով կարող է աճող թվալ, բայց բովանդակությամբ այն ավելի ու ավելի է հեռանում ստեղծող պետության գաղափարից։ Մենք սկսել ենք շատ սպառել, բայց քիչ արտադրել։ Շատ ներմուծել, բայց քիչ արտահանել։ Շատ խոսել աճից, բայց քիչ մտածել՝ ինչի վրա է այդ աճը կանգնած։
Այսօր տնտեսության շարժիչը ծառայություններն են, առևտուրը և բնակարանաշինությունը, մինչդեռ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը նահանջում են։ Սա կարճաժամկետ թվեր է ապահովում, բայց երկարաժամկետ առումով ստեղծում է խոցելի, ներմուծումից կախված և արտաքին ցնցումներին ենթակա տնտեսություն»։
Նա նշել է, որ շինարարությունը կենտրոնացած է Երևանում, մարզերը դատարկվում են, աշխատատեղերը և եկամուտները մնում են մեկ կենտրոնում։ Արտադրական արժեք ստեղծող շղթաներ չեն ձևավորվում, իսկ տնտեսական աճը չի վերածվում անվտանգային, տեխնոլոգիական կամ տարածքային կայունության։
«Ֆիսկալ համակարգը շարունակում է գործել որպես ծախսերի հաշվառում, ոչ թե զարգացման գործիք։ Հարկային բեռը հիմնված է սպառման վրա, բյուջեն չունի հակացիկլային պաշտպանություն, իսկ պետական ծախսերը հազվադեպ են աշխատում արտադրության, ներդրումների կամ արտահանման օգտին։
Ներդրումները հիմնականում կարճաժամկետ են, կենտրոնացված հումքային, ֆինանսական կամ անշարժ գույքի ոլորտներում և չեն ձևավորում արդյունաբերական կամ տեխնոլոգիական հիմք։ Գիտահեն, արտահանմանը միտված ներդրողները գրեթե բացակայում են։ Արտաքին շուկաներում Հայաստանը հանդես է գալիս ոչ թե որպես ստեղծող, այլ որպես միջանկյալ օղակ։ Արտահանման հիմքում հումքն է կամ վերաարտահանումը, իսկ շուկաների կառուցվածքը խիստ սահմանափակ է՝ մեծ կախվածությամբ մեկ-երկու ուղղություններից»,- գրառման մեջ նշել է Անանյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Ձևիստների շարժման» հերթական մանիպուլացիան. ժողովրդից գողացողները խոսում են աղքատությունից. Թորոսյան
Սիրելի հայրենակիցներ, այսօր պետք է անդրադառնամ հայտնի ռուս օլիգարխի կողմից ստեղծված «Ձևիստների շարժման» հերթական մանիպու...
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստ...
Ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին. ArmLur
Ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին: Այս մասին գրում է ArmLur-ը: Նրա ձերբակալման գոր...
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալել են ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյային
Ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին: Այս մասին գրել էր ArmLur-ը: Նրա ձերբակալման գործընթա...