Քաղաքականություն

Մակրոնի աշխատակիցը հափշտակել է մշակութային արժեքներ՝ տասնյակ հազարավոր եվրո արժողությամբ

Vika B. 1 րոպե 16 դիտում
Մակրոնի աշխատակիցը հափշտակել է մշակութային արժեքներ՝ տասնյակ հազարավոր եվրո արժողությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նստավայրում՝ Ելիսեյան պալատում, բացահայտվել է աղմկահարույց գողության դեպք։ Ինչպես գրում է ֆրանսիական Le Figaro թերթը, պալատի աշխատակիցը շուրջ երկու տարի շարունակ գաղտնի դուրս է բերել Սևրի ճենապակուց պատրաստված սպասք։


Թերթի տվյալներով՝ սեղանապետ Թոմաս Մ.-ն, որը պատասխանատու է եղել սեղանների սպասքավորման և սպասքի հաշվառման համար, հափշտակել է մոտ հարյուր իր՝ ընդհանուր առմամբ տասնյակ հազարավոր եվրո արժողությամբ։ Գողացված առարկաների թվում եղել են բաժակներ, ափսեներ և այլ սպասք, որոնք դասվում են Ֆրանսիայի մշակութային ժառանգության շարքին։


Նշվում է, որ աշխատակիցը, կորուստները թաքցնելու նպատակով, կեղծել է գույքագրման փաստաթղթերը։ Հափշտակված իրերը նա փոխանցել է ճենապակու կոլեկցիոներ Ժիսլեն Մ.-ին, որը միաժամանակ աշխատել է որպես Լուվրի թանգարանի սրահներից մեկի հսկիչ։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250