Ռուսաստանը խզում է ռազմական պայմանագրերը Եվրոպայի 11 երկրների հետ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ստացել է կառավարության հավանությունը՝ լուծարելու ռազմական համագործակցության վերաբերյալ մի շարք միջազգային փաստաթղթեր։ Խոսքը վերաբերում է 1992–2002 թվականներին կնքված 10 համաձայնագրի և մեկ համապատասխան հուշագրի դադարեցմանը։
Լուծարվող համաձայնագրերի ցանկում ընդգրկված են փաստաթղթեր, որոնք Ռուսաստանի Դաշնությունը ստորագրել էր մի շարք եվրոպական երկրների հետ։ Դրանց թվում են Գերմանիան, Լեհաստանը, Ռումինիան, Դանիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Խորվաթիան, Բելգիան և Չեխիան։
Բացի այդ, նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Ռուսաստանի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունների միջև կնքված ռազմական համագործակցության հուշագիրը։ Նշված փաստաթղթերը կարգավորում էին կողմերի միջև ռազմական ոլորտում տարբեր ձևաչափերով փոխգործակցությունը։
Պաշտոնական հաղորդագրության մեջ չի հստակեցվում, թե պայմանագրերի դադարեցման գործընթացը երբ կավարտվի և ինչ իրավական ընթացակարգեր են նախատեսվում հետագա փուլերում։ Հայտնի է միայն, որ նախաձեռնությունը իրականացվում է Ռուսաստանի կառավարության հաստատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...