Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախաձեռնության վերաբերյալ կլոր սեղան քննարկմանը։ Այդ մասին ասվում է ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատի (USACC) հայտարարության մեջ։
USACC-ի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև Վաշինգտոնում Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպանները, ինչպես նաև ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և բիզնեսի ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է TRIPP նախաձեռնության դերը տարածաշրջանային կապի ամրապնդման և Միջին միջանցքի երկայնքով ԱՄՆ կայուն տնտեսական ներկայության ձևավորման գործում։
«ԱՄՆ վարչակազմի կողմից միջնորդված Ադրբեջանի և Հայաստանի միջև օգոստոսին կնքված խաղաղության համաձայնագիրը պատմական առաջընթաց է։ TRIPP-ը այս խաղաղության կայունությունն ապահովելու միջոց է՝ տարանցիկ երթուղին համատեղ բարգավաճման շարժիչի վերածելով»,– ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային խաղաղապահ գործողությունների գրասենյակի տնօրեն և միջազգային խաղաղության հարցերով հատուկ դեսպանորդ Վինայ Չավլան։
Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմի խոսքով՝ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած առաջնորդների գագաթնաժողովը կարևոր դեր է ունեցել տարածաշրջանային խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։
«Ադրբեջանը վաղուց է առաջ մղում կապակցվածության և համագործակցության սկզբունքները՝ զարգացնելով գործընկերային հարաբերությունները Թուրքիայի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ TRIPP նախագծի՝ որպես Միջին միջանցքի հիմնական բաղադրիչի, հաջող իրականացումը կարևոր է»,– ասել է նա։
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ ԱՄՆ մասնակցությունը կօգնի ապահովել, որպեսզի նախաձեռնությունը շոշափելի օգուտներ բերի Հարավային Կովկասին, Կենտրոնական Ասիային և այլ տարածաշրջաններին։

Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...
Ավինյանը՝ Ամանորի գիշերը սպասվող անակնկալների և մետրոյի նոր կայարանի նախագծի մասին
Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծ...