Ապամոնտաժվեց Երևանի վերջին նատրիումային լուսատուն․ Ավինյան
Ազատության պողոտայում ապամոնտաժվեց Երևանի վերջին նատրիումային լուսատուն և փոխարինվեց ժամանակակից գերհզոր 3000 կելվին գունային ջերմատվությամբ լեդ լուսատուով: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Վերջին տարիներին հին նատրիումային տիպի լուսատուներն ամբողջությամբ փոխարինել ենք նոր ԼԵԴ լուսատուներով՝ ապահովելով ամբողջ քաղաքի էներգաարդյունավետ լուսավորությունը գիշերային ժամերին:
Վերջին 2 տարվա ընթացքում տեղադրել ենք 22․219-ը էներգախնայող ԼԵԴ լուսատու»,- գրել է քաղաքապետը։
Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...