Թուրքիայում քննարկում են Ադրբեջանի բենզինի վաճառքը Հայաստանին
Թուրքական մամուլում և սոցիալական ցանցերում լայն արձագանք է գտել Հայաստանի կողմից ադրբեջանական բենզին գնելու մասին լուրը։ Թուրքական մի շարք լրատվամիջոցներ և օգտատերեր այս քայլը որակել են որպես Ադրբեջանի կողմից «մարդասիրական» նախաձեռնություն՝ ուղղված Հայաստանին։
Մասնավորապես, Թուրքիայի հայտնի կայքերից մեկը նշել է, որ այս քայլը կարող է դիտարկվել որպես Ադրբեջանի բարի կամքի դրսևորում տարածաշրջանում ձևավորվող նոր իրողությունների պայմաններում։
Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ գործարքն ունի բացառապես առևտրային բնույթ։ Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը՝ SOCAR-ը, Հայաստան է ուղարկել 22 վագոն բենզին, որը վաճառվել է միջազգային շուկայական գներով։
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում:Հիշեցնենք՝ Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ու...
Լարված իրավիճակի ֆոնին՝ Գարեգին Բ-ն հանդես է եկել հայտարարությունով
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։ Այսօր դուք...
Մեր առաքելությունն այս պահին ավարտված է. 10 եպիսկոպոսներ
10 եպիսկոպոսները հայտարարեցին՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն:«Մեր առաքելությունն այս...
ԱԱԾ-ն հաստատեց. Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է. Վահագն Ալեքսանյան
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքում գրել է.«ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱԱԾ-Ի ԿՈՂՄԻՑ Կտրիճի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է»Հ...