ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերք տեղափոխելուն և ողջունել տեղի ունեցողը․
«Այո՛, ես էլ տեսա, որ Ադրբեջանի արտադրության նավթամթերքով շարժակազմը շարժվել է և գալիս է Հայաստան։ Ողջունում եմ այդ զարգացումը»,-նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել դրա համար։
«Շատ մանրամասների չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ մեկ գնացք է գալիս»,- շեշտել է նա։
Նրա խոսքով՝ վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան, սակայն դրանք կկարգավորվեն, իսկ եթե չկարգավորվեն, ու տնտեսվարողներին շարունակի հետաքրքիր լինել, այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումն ու արտահանումը կազմակերպելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում:Հիշեցնենք՝ Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ու...
Լարված իրավիճակի ֆոնին՝ Գարեգին Բ-ն հանդես է եկել հայտարարությունով
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։ Այսօր դուք...
Մեր առաքելությունն այս պահին ավարտված է. 10 եպիսկոպոսներ
10 եպիսկոպոսները հայտարարեցին՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն:«Մեր առաքելությունն այս...
ԱԱԾ-ն հաստատեց. Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է. Վահագն Ալեքսանյան
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքում գրել է.«ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱԱԾ-Ի ԿՈՂՄԻՑ Կտրիճի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է»Հ...