Ամերիկացի հայտնի ռեժիսորի և նրա կնոջ սպանության մեղադրանքով ձերբակալվել է իրենց որդին․ Թրամփն արձագանքել է
Լոս Անջելեսի իր տանը սպանված ամերիկացի ռեժիսոր Ռոբ Ռայների և նրա կնոջ՝ պրոդյուսեր Միշել Սինգեր Ռայների որդին՝ 32-ամյա Նիք Ռայները, ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան բանտերի առցանց ռեեստրի տվյալներին։
Նիք Ռայները տեղափոխվել է Լոս Անջելեսի շրջանի բանտ, իսկ նրա համար սահմանվել է 4 միլիոն դոլար գրավ։ Լոս Անջելեսի ոստիկանությունը Նիք Ռայների ձերբակալության մասին պաշտոնական հայտարարություն չի տարածել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռեժիսոր Ռոբ Ռեյները և նրա կինը՝ Միշելը, մահացած են գտնվել Լոս Անջելեսի իրենց տանը։ Ըստ Ամերիկյան կինոընկերության՝ երկուսն էլ հայտնաբերվել են դանակահարված, իսկ դեպքի վայրում բռնկված հրդեհը դժվարացրել է մարմինների նույնականացումը։ Նրանց որդին՝ Նիք Ռեյները, սպանության գլխավոր կասկածյալն էր։
Հավելենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակում է կատարել, որտեղ անդրադարձել է հոլիվուդյան ռեժիսորի մահվանը՝ օգտագործելով սուր և վիճահարույց ձևակերպումներ։ Գրառման մեջ Թրամփը պնդել է, թե Ռայների և նրա կնոջ մահվան պատճառը «Թրամփ-մոլուցքային համախտանիշն» է», որով տառապում էր ռեժիսորը։
Թրամփը գրել է, որ Հոլիվուդում տեղի է ունեցել «շատ տխուր իրադարձություն»՝ նշելով, որ երբեմնի հաջողակ և տաղանդավոր կինոռեժիսորը մահացել է կնոջ՝ Միշելի հետ միասին։ Նրա խոսքով՝ պատճառը եղել է այն զայրույթը, որը Ռայները, իբր, առաջացնում էր շրջապատում իր քաղաքական դիրքորոշումների պատճառով։
Նշենք, որ ԱՄՆ նախագահի գրառումը լայն արձագանք է առաջացրել սոցիալական հարթակներում։ Միևնույն ժամանակ, Թրամփի հայտարարության մեջ նշված տեղեկությունները ներկայացվել են որպես նրա անձնական պնդումներ, և գրառումը պաշտոնական աղբյուրների կողմից չի մեկնաբանվել։
Նմանատիպ հոդվածներ
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...