Ակնկալում ենք Հայաստանին երկրորդ աջակցության հաստատումը. ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Խաղաղության եվրոպական գործիքի ներքո աջակցության հաստատման հարցին։ Այս մասին տեսեկանում ենք Radar Armenia-ից:
Լրատվականը հետաքրքրվել է` վերջին օրերին ակտիվ էին շփումները ԵՄ հետ՝ տարբեր ձևաչափերով, կայացան նաև անդամ երկրների հետ երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Հունգարիայի ԱԳ նախարարի հետ։ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում կյանքի կոչվող ծրագրերից կարծես դանդաղել էր միայն Խաղաղության եվրոպական գործիքի ներքո աջակցության հաստատման հարցը, կա՞ այս հարցում որոշակի փոփոխություն։
«Այո, այդ ուղղությամբ քննարկումները, այդ թվում՝ Ձեր նշած ձևաչափերում, միտված էին կոնկրետ արդյունքների, և մենք գնահատում ենք ԵՄ 27 անդամներից յուրաքանչյուրի և ընդհանուր՝ ԵՄ մակարդակում ձևավորված կոնսենսուսը, ինչի մասին, ի դեպ, նախարար Միրզոյանն առանց փակագծեր բացելու նշել է ԵՄ ԱԳ նախարարների ձևաչափով երեկ կայացած հանդիպումից հետո։
ԵՄ ԱԳՆԽ շրջանակներում նախարար Միրզոյանի հետ կայացած հանդիպմանը ԵՄ բոլոր անդամ պետությունները վերահաստատել են այդ և այլ գործիքակազմի միջոցով տրամադրվող աջակցությունը, ուստի կարող ենք փաստել, որ կա արտահայտված քաղաքական համաձայնություն, և անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ապահովումից հետո ակնկալում ենք Խաղաղության եվրոպական գործիքի ներքո Հայաստանին երկրորդ աջակցության հաստատումը»,- ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Նմանատիպ հոդվածներ
Օդի որակը լավացել է. մեքենանների շարժը չի դադարել, չէ՞. Երևանի քաղաքապետ
Երեկվանից տարածաշրջան է ներթափանցել հյուսիսից քամի, որի արդյունքում տեսանելիորեն օդի որակի զգալի բարելավում է տեղի ունեց...
Ինչքան էլ, որ աբսուրդ հնչի իրենցձևիստների քարոզչությունը. 21-րդ դարում սահմաններ չեն փոխվում. Եղոյան
Ի պատասխան Նարեկ Կարապետյանի կողմից Կապանի օդակայանի մոտից տարածած հայտնի տեսաուղերձին` շատերը կրկին հիշել են ՀՀ վարչատա...
Սերժ Սարգսյանի Արման Թաթոյան, վանդակը գլխումդ է. Փաշինյանն էլ չի կարող օգնել. Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյում գրառում է կատարել. «Սերժ Սարգսյանի Արման Թաթոյանն ասում...
Դատարանը ազատ արձակեց Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին
Դատարանը ազատ արձակեց Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին։ Այս մասին ֆեյսբուքում հայտնել է հասարակական գո...