Ինչ է առաջարկում ԱՄՆ-ն Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ուկրաինային առաջարկում է հուսալի և իրավաբանորեն պարտադիր անվտանգության երաշխիք՝ խաղաղության հաստատմանն ուղղված իր նախաձեռնությունների շրջանակում։ Այս մասին հայտնում է Axios-ը։
Ըստ աղբյուրի՝ առաջարկվող անվտանգության երաշխիքը մոդելավորվել է ՆԱՏՕ-ի Հինգերորդ հոդվածի սկզբունքով և նախատեսում է ԱՄՆ Կոնգրեսի հաստատում։ Այն կոչված է ապահովելու Ուկրաինայի պաշտպանությունը արտաքին սպառնալիքներից՝ միաժամանակ սահմանելով հստակ իրավական և քաղաքական շրջանակներ։
Նշվում է, որ անվտանգության այս մեխանիզմը նախատեսվում է համադրել առանձին համաձայնագրերի հետ, որոնք կվերաբերեն խաղաղության հաստատմանն ու երկրի վերականգնմանը։
Axios-ի փոխանցմամբ՝ նման մոտեցումը թույլ կտա Վաշինգտոնին պահպանել ազդեցությունը տարածաշրջանում, միաժամանակ նվազեցնելով ուղիղ ռազմական ներգրավվածության ռիսկերը։
Նմանատիպ հոդվածներ
Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը եկեղեցում՝ Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ. Փաշինյան
Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտե...
Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի՝ ՀՀ նախկի...
Ռուս գործարարները մտահոգ են Սամվել Կարապետյանի կալանավորման պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանցի գործարարները մտահոգ են Հայաստանում իրենց նախագծերի ապագայի վերաբերյալ՝ Սամվել Կարապետյանի կալանավորման պատճա...
Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու մարտավարությունը. վերլուծաբան
Ռուսաստանն անցել է նոր մարտավարության՝ առաջին անգամ հարձակվելով օբյեկտների վրա, որոնք նախկինում համարվում էին անձեռնմխել...