ԵՄ-ն չի ընդունում ԱՄՆ-ի կողմից ինքնիշխանության սկզբունքի խախտումը, բայց ինքն էլ նույն բանն է արել Վրաստանում․ Կոբախիձե
ԵՄ-ն չի ընդունում ԱՄՆ-ի կողմից ինքնիշխանության խախտումը, բայց ինքն էլ նույն բանն է արել, այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«ԱՄՆ ներկայիս վարչակազմը գնահատում է Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները ճիշտ այնպես, ինչպես մենք՝ անցյալ տարիներին։ Եվրոպական բյուրոկրատիային սա դուր չի գալիս։ Նրանք հիմա հիշեցրել են ինքնիշխանության սկզբունքը, այն սկզբունքը, որ օտարերկրյա միջամտությունը ուրիշների ներքին գործերին արգելվում է, չնայած եվրոպական բյուրոկրատիան ամեն օր խախտել է ինքնիշխանության սկզբունքը Վրաստանում։
Այստեղ ակնհայտ են երկակի չափանիշները։ ԱՄՆ վարչակազմը ճշգրիտ գնահատում է Եվրամիությունում տեղի ունեցող գործընթացները, և մեր գնահատականը նույնն է եղել վերջին մի քանի տարիների ընթացքում»,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Թրամփը չպետք է միջամտի ժողովրդավարությանը ԵՄ-ում
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը չպետք է միջամտի ԵՄ երկրների ժողովրդավարական...
Չեն կարողանում մեկ փաստարկ ներկայացնել, թե ինչու Կարապետյանը պետք է լինի կալանավորված. Վարդևանյան
«Սամվել Կարապետյանի գործով իրավունք, օրենք ընդհանրապես չի գործում, հստակ առկա է իրավունքի և օրենքի վճռական ոչնչացման վար...
Ես հաղորդագրություն եմ ստացել Մոսկվայից. Վուչիչն անզգուշաբար լսելի է արտահայտվել ֆոն դեր Լեյենի և Կոշտայի հետ հանդիպման ժամանակ
Ես հաղորդագրություն եմ ստացել Մոսկվայից, անզգուշաբար ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բրյուսելում Ուրսուլա ֆոն...
ԵՄ-ում այլևս օրենքի գերակայություն չկա, կա միայն Բրյուսելի բռնապետություն. Վիկտոր Օրբան
Կեսօրին տեղի կունենա գրավոր քվեարկություն, որը անդառնալի վնաս կհասցնի Միությանը, գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբա...