Թրամփը սպառնացել է լրատվամիջոցներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի ամերիկյան լրատվամիջոցների մեղադրել է զրպարտության մեջ՝ իր վատթարացող առողջական վիճակի մասին տեղեկություններ հրապարակելու համար և սպառնացել է պատժամիջոցներ կիրառել դրանց դեմ: Նա այս մասին գրել է Truth Social-ում։
Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ հաջողությամբ կատարում է պետության ղեկավարի իր պարտականությունները և հաճախակի բժշկական զննումներ է անցնում։
Ըստ Թրամփի՝ չնայած ներդրած ողջ ժամանակին և ջանքերին, The New York Times-ը և մի քանի այլ հրատարակություններ «ձևացնում» են, թե նա չունի այն մտավոր սրությունը, որը նախկինում ուներ, կամ որ իր առողջությունը վատթարացել է։
«Չնայած նրանք գիտեն, որ դա ճիշտ չէ, որ ես շատ եմ աշխատում, գուցե ավելի շատ, քան երբևէ», - ընդգծել է հանրապետականը։
Նախագահը լրատվամիջոցների հաղորդագրությունները իր ենթադրյալ վատառողջության մասին անվանել է ակնհայտորեն կեղծ, զրպարտչական և անհիմն, որոնք ուղղված են «ապստամբություն և, հնարավոր է, նույնիսկ դավաճանություն հրահրելուն»։
«Նրանք ժողովրդի իրական թշնամիներն են, և մենք պետք է ինչ-որ բան անենք դրա հետ կապված», - շարունակել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Հոգևորականների ղեկավարներից ոմանք ապրում են ամոթալի շքեղության մեջ. Փաշինյան
Եկեղեցու հետ կապված թեման շատ զգայուն է. Սա զուտ եկեղեցին եկեղեցու կանոններին համապատասխանելու մասին է։ Այս մասին Բեռլին...
Մոտ ապագայում մենք ինչ-որ մի մաս ևս կսահմանազատենք. Ալեն Սիմոնյան
Պետք է ասեմ, որ ինչ-որ հարցերում մենք ենք շտապում, ինչ-որ հարցերում՝ ադրբեջանական կողմը, բայց գործընթացը շարունակվում է,...
Ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո. Նիկոլ Փաշինյան
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո: Այս մասին ֆեյսբուք...
Մայր Աթոռն անդրադարձել է երկվա պատարագին
Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է վարչապետի գլխավորությամբ իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների ուժային միջամտ...