Մոտ ապագայում մենք ինչ-որ մի մաս ևս կսահմանազատենք. Ալեն Սիմոնյան
Պետք է ասեմ, որ ինչ-որ հարցերում մենք ենք շտապում, ինչ-որ հարցերում՝ ադրբեջանական կողմը, բայց գործընթացը շարունակվում է, և ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք ինչ-որ մի մաս ևս կսահմանազատենք: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Կունենանք այն դրական, հաճելի ստացված իրավիճակը, որը ունենք Կիրանցի մասում, որը մեզ համար դարձել է օրինակելի տեղ: Մենք միջազգային գործընկերներին և մեր քաղաքացիներին, որոնք դեռ չեն եղել, տանում ենք, ցույց ենք տալիս և ի ցույց ենք դնում, թե խաղաղությունն ինչ տեսք կարող է ունենալ և ինչ տեսք ունի: Հատվածի մասին հստակ չեմ կարող ասել, ժամկետի մասին ևս. կարծում եմ՝ եկող տարվա առաջին եռամսյակի մեջ»,- հայտնել է Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հոգևորականների ղեկավարներից ոմանք ապրում են ամոթալի շքեղության մեջ. Փաշինյան
Եկեղեցու հետ կապված թեման շատ զգայուն է. Սա զուտ եկեղեցին եկեղեցու կանոններին համապատասխանելու մասին է։ Այս մասին Բեռլին...
ՔԿ-ն` Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունների մասին
Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՔԿ-ից:Հի...
Մայր Աթոռն անդրադարձել է երկվա պատարագին
Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է վարչապետի գլխավորությամբ իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների ուժային միջամտ...
Վահան Կոստանյանը պատասխանել է Ադրբեջանի դժգոհությանը
ՀՀ-ԵՄ ռազմավարական փաստաթղթի վերանայման կարիք չենք տեսնում, այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցու...