Նոր լարվածություն՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև․ ռազմածովային և ավիացիոն գործողություններ են սկսել
Թաիլանդի թագավորական նավատորմը ռազմածովային և ավիացիոն գործողություն է սկսել Կամբոջայի սահմանի մոտ։ Այս մասին հայտնել է The Nation Thailand-ը՝ հղում անելով Տրատ նահանգում տեղակայված սահմանապահ ուժերի շտաբին։
Գործողությունը կրում է «Trat Prap Porapak» («Տրատը ճնշում է թշնամուն») անվանումը։ Այն իրականացվում է Կամբոջայի հետ լարվածության աճի պայմաններում։
Հրապարակման մեջ նշվում է, որ «ամբողջ անձնակազմը բերվել է լիակատար մարտական պատրաստության, իսկ նավի զենքի համակարգերը լիովին զինված են և պատրաստ արձագանքելու հակամարտության ցանկացած սրացման»։ Ռազմածովային ուժերը նաև հորդորել են թաիլանդական ձկնորսական նավերին խուսափել թաիլանդա-կամբոջական ծովային սահմանին մոտ նավարկելուց և խնդրել ձկնորսներին անհապաղ տեղեկացնել կամբոջական ռազմանավերի ցանկացած դիտարկման մասին։
Հավելենք՝ Թաիլանդի վարչապետ և ներքին գործերի նախարար Անութին Չանվիրակունը հայտարարել էր Կամբոջայի հետ խաղաղության համաձայնագրի կասեցման մասին՝ սահմանում ականի պայթյունի հետևանքով երկու թաիլանդացի զինծառայողի վիրավորման պատճառով։ Նա ընդգծել էր, որ միջադեպը ցույց է տալիս սահմանային թշնամանքի շարունակականությունը, ինչի պատճառով համաձայնագրում հետագա քայլերը հնարավոր չեն մինչև հանգամանքների պարզաբանումը։
Նմանատիպ հոդվածներ
Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտարա...
Հայտնի է՝ որ պետությունից է Հայաստանը ստացել ամենաշատ մարդասիրական օգնությունը
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Հայաստանում 2025թ.-ի հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով ստացվ...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Նիկոլ Փաշինյանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:«Հարգ...
Հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա․ փաստաբան
Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ «Հարձակվող...