ՔԿՀ-ում 23 մահ է գրանցվել, կարող է այդ 24-րդը, Աստված մի արասցե, լինի սրբազան հայրը. Գառնիկ Դանիելյան
«Իմ պահանջով է, որ այսօր քննարկում է տեղի ունենում, որին մասնակցում են Առողջապահության նախարարը, ՄԻՊ-ը։ Առողջապահության նախարարն այստեղ չէ, բայց համապատասխան ՊՈԱԿ-ի ներկայացուցիչն է ներկա և քրեակատարողական հիմնարկների պետն է եկել»,- ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողվում կազմակերպած փակ քննարկումից հետո ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորի խոսքով՝ քննարկումը կապված է 23 մահվան դեպքերի հետ, որոնք մեկ տարվա ընթացքում արձանագրվել են ՔԿՀ-ներում։
«Սա սարսափելի ցուցանիշ է»,- հայտնեց Գառնիկ Դանիելյանը՝ նկատելով, որ դրանցից միայն 8-ն է ինքնավնասման դեպք, որոնք պետք է քննության ենթարկվեն և առկա խնդիրները պետք է առարկայորեն քննարկվեն և լուծումներ ստանան։
«ՔԿՀ-ները գերծանրաբեռնված են և այն կախված է նաև քաղաքական գործերով, քաղբանտարկյալների պատճառով»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և հայտարարեց.
«Առաջին անգամ եմ ձեր ուշադրությունը հրավիրում Միքայել սրբազանի գործին, նա անհապաղ վիրահատության կարիք ունի։ Հանձնաժողովի նիստում նաև այդ հարցն եմ բարձրացրել, քանի որ այն զգայուն և կարևոր հարց է, այն օր առաջ պետք է լուծվի և իր բժշկի հսկողությամբ ու անմիջական մասնակցությամբ կատարվի»։
Դանիելյանն ասաց, որ տխուր վիճակագրությունը բոլորին զգոնության, սթափության առիթ է տալիս և այնպես պետք է անել, որ այդ 23-ը չդառնա 24։
«Ցավով եմ արձանագրում, որ կարող է այդ 24-րդը, Աստված մի արասցե, լինի սրբազան հայրը»,-ասաց Գառնիկ Դանիելյանը և, նշելով, որ հարցը բարձրացրել է և պահանջում է անհապաղ լուծվի։
Նմանատիպ հոդվածներ
Եկել է ժամանակը՝ հաջորդ պատարագը Մայր Աթոռում անցկացնելու. Ալեն Սիմոնյան
Սխալվել եմ, որ ԱԺ-ում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին «պարոն Կճոյան»-ով եմ դիմել, Գյումրիում լրագրողների հետ զրույցում աս...
Միացյալ Նահանգների համար «ուղղակի uպառնալիքների» ցանկից ՌԴ-ն բացառելը դրական քայլ է. Պեսկով
Կրեմլը Թրամփի վարչակազմի կողմից ազգային անվտանգության ռազմավարության փոփոխությունը, որը Ռուսաստանին այլևս չի անվանում «ո...
Մակրոնը Չինաստանին սպառնում է մաքսատուրքերով. մանրամասներ
Եվրամիությունը կարող է քննարկել չինական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու հարցը, եթե Պեկինը չկարողանա լուծել ԵՄ-ի և...
Ռուբեն Ռուբինյանը` եկեղեցու պառակտման մասին
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ կարծիք հայտնելով այն մասին, թե երբ է դրվել Եկեղե...