Միացյալ Նահանգների համար «ուղղակի uպառնալիքների» ցանկից ՌԴ-ն բացառելը դրական քայլ է. Պեսկով
Կրեմլը Թրամփի վարչակազմի կողմից ազգային անվտանգության ռազմավարության փոփոխությունը, որը Ռուսաստանին այլևս չի անվանում «ուղղակի սպառնալիք», դրական քայլ է համարում: Այս գնահատականը տվել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Մենք սա դրական քայլ ենք համարում», - ընդգծել է նա։
Դեկտեմբերի սկզբին Միացյալ Նահանգները հրապարակել է նոյեմբերին հաստատված իր նոր Ազգային անվտանգության ռազմավարությունը: Այն, ի թիվս այլ բաների, կոչ է անում համագործակցել Մոսկվայի հետ ռազմավարական կայունության հարցում։
Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ ամենակարևոր շահագրգռվածությունը Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցումն է՝ եվրոպական երկրների տնտեսությունները կայունացնելու, հակամարտության սրացումը կամ ընդլայնումը կանխելու և «Ռուսաստանի հետ հարաբերություններում ռազմավարական կայունությունը վերականգնելու» նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը հավանաբար կմասնակցի ԱԺ ընտրություններին
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավանաբար կմասնակցի 2026թ. խորհրդարանական ընտրություններին: «Վերջնական որոշումը չունենք...
Երևանի և Բաքվի որոշ դիրքորոշումներ չեն համընկնում, սակայն կողմերը կամրապնդեն համագործակցությունը․ Արմեն Գրիգորյան
Եթե 1-2 տարի մենք քննարկում էինք իրար հակասող նարատիվներ, ապա հիմա մենք ունենք շատ ընդհանրություններ ունեցող նարատիվներ։...
Երևանի և Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փոխել է Կովկասում տիրող մթնոլորտը․ Գրիգորյան
Երևանի և Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փոխեց մթնոլորտը Կովկասում։ Այս մասին ասել է ՀՀ ԱԽՔ Արմեն...
Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը պաշտոնապես ստանձնել է լիազորությունները
Վաղարշապատ համայնքի նորընտիր ավագանու օրենքի ուժով գումարված նիստում այսօր կատարվել է համայնքային կառավարման կարևոր ու պ...