Հայաստանը որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը․ Բայրամովն առաջարկել է 3+3 ձևաչափով հանդիպումն անցկացնել Բաքվում
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը առաջարկել է Բաքվում անցկացնել 3+3 ձևաչափով հանդիպումը։
«Մինչ օրս այս ձևաչափով արդեն անցկացվել է երեք հանդիպում։
2024 թվականի հոկտեմբերի հանդիպման ժամանակ առաջարկվել էր հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ դրան հաջորդողը՝ Հայաստանում, եթե Երևանը համաձայներ:
Ցավոք, այդ ժամանակ նման համաձայնության չհասանք, և հայկական կողմը չհամաձայնեց։ Այժմ իրավիճակը փոխվել է, և այդ հանդիպումների կազմակերպումը քննարկվում է այլ ուղիներով։ Կարծում ենք՝ Հայաստանը որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը», - ասել է Բայրամովը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը Չինաստանին սպառնում է մաքսատուրքերով. մանրամասներ
Եվրամիությունը կարող է քննարկել չինական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու հարցը, եթե Պեկինը չկարողանա լուծել ԵՄ-ի և...
Ռուբեն Ռուբինյանը` եկեղեցու պառակտման մասին
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ կարծիք հայտնելով այն մասին, թե երբ է դրվել Եկեղե...
Ինչպես են ԵՄ երկրները բաժանելու Ուկրաինայի վարկային աջակցությունը. մանրամասներ
Ինչպես են ԵՄ երկրները բաժանելու Ուկրաինայի վարկային աջակցությունը՝ որպես սառեցված 210 միլիարդ եվրոյի օգտագործման ծրագրի...
Դա մեր ներքին գործերն են. Կալլասը՝ Թրամփի վարչակազմի՝ ԵՄ-ին դիմադրողականություն ցուցաբերելու հայտարարության մասին
Եկեք կենտրոնանաք այն բաների վրա, որոնք մենք կարող ենք անել համատեղ, ինչ օգուտ կարող ենք տեսնել այդ անվտանգության ռազմավա...