Դա մեր ներքին գործերն են. Կալլասը՝ Թրամփի վարչակազմի՝ ԵՄ-ին դիմադրողականություն ցուցաբերելու հայտարարության մասին
Եկեք կենտրոնանաք այն բաների վրա, որոնք մենք կարող ենք անել համատեղ, ինչ օգուտ կարող ենք տեսնել այդ անվտանգության ռազմավարությունից, որովհետև մենք դեռ դաշնակիցնեոր ենք Ամերիկայի հետ: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ է ԵՄ-ն մտածում Թրամփի վարչակազմի այն հայտարարությանը, որ Եվրոպան անկման վիճակում է և կոչ է արել ձևավորել դիմադրողականություն Եվրոպայի ներկայիս ուղու նկատմամբ:
Նշենք, որ Թրամփի վարչակազմն իր ազգային անվտանգության խորհրդատվական փաստաթղթում նշել է, որ Եվրոպան անկման վիճակում է և կոչ է արել ձևավորել դիմադրողականություն Եվրոպայի ներկայիս ուղու նկատմամբ:
«Մենք ոչ միշտ ենք ամեն ինչին նույն աչքով նայում, բայց դա մեր ներքին գործերն են և մենք կարող ենք ինքներս լուծել այդ հարցերը: Եկեք կենտրոնանաք մեզ համար ավելի գլոբալ հարցերի վրա, ինչպիսիք են՝ Չինաստանի տնտեսական պարտադրողական պրակտիկան, որին մենք երկուսս էլ առնչվում ենք և այն սպառնալիքը, որը գալիս է թշնամի դերակատարներից, ինչպիսիք են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը», - ընդգծել է Կալլասը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի խորհրդարանի խոսնակը կոչ է արել տարածաշրջանի երկրներին չփորձարկել Թեհրանի համբերությունը. մանրամասներ
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նախազգուշացրել է, որ նրանք, ովքեր հավակնություններ են ներկայացնում իրան...
Եկել է ժամանակը՝ հաջորդ պատարագը Մայր Աթոռում անցկացնելու. Ալեն Սիմոնյան
Սխալվել եմ, որ ԱԺ-ում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին «պարոն Կճոյան»-ով եմ դիմել, Գյումրիում լրագրողների հետ զրույցում աս...
Միացյալ Նահանգների համար «ուղղակի uպառնալիքների» ցանկից ՌԴ-ն բացառելը դրական քայլ է. Պեսկով
Կրեմլը Թրամփի վարչակազմի կողմից ազգային անվտանգության ռազմավարության փոփոխությունը, որը Ռուսաստանին այլևս չի անվանում «ո...
Մակրոնը Չինաստանին սպառնում է մաքսատուրքերով. մանրամասներ
Եվրամիությունը կարող է քննարկել չինական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու հարցը, եթե Պեկինը չկարողանա լուծել ԵՄ-ի և...