Ես հիմա գիտեմ որտեղից է սկսվում և որտեղ է ավարտվում ՀՀ-ն. Նիկոլ Փաշինյան
Մի տարի է դաս են անում և ոչ միայն դպրոցի հետ կապված, այլ Կիրանցում ոչ մի միջադեպ չի եղել: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի խումբ քաղաքացիների հետ Կիրանց կատարած այցի ժամանակ:
«Այս պատը մեր անվտանգության ապահովման գործիքն է», - նշել է ՀՀ վարչապետը՝ ցույց տալով Հայաստան-Ադրբեջան տարածքը սահմանազատող Կիարանցի պատը:
Նա ընդգծել է, որ նախ` սահմանազատումից հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ուժերը դուրս են եկել խրամատներից, 2-րդ փուլով հանել են սաղավարտները և զրահաբաճկոնները, և 3-րդ փուլով պայմանավորվել են, որ ինքնաձիգների վրա պահունակներ չպիտի դրվեն:
«Սա անվտանգության ապահովման մի լրացուցիչ կոնցեպտ է և խաղաղության օրակարգի մեր պատկերացումն է և ես հիմա այստեղ կանգնած եմ և մտավախություն չունեմ: Այս պատը կարող էինք չկառուցել, ուղղակի բնակչությունն այն ժամանակ սուր էր ընդունում, սուր էր ընկալում: Չնայած, սիմվոլիկ առումով, պատը շատ կարևոր է, որովհետև երբ ասում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչել, ես հիմա գիտեմ որտեղից է սկսվում և որտեղ է ավարտվում ՀՀ-ն: Եվ ես գիտեմ որ այս պատի մոտ իմ լիազորություններն ավարտվում են», - նշել է ՀՀ վարչապետը:
Նա ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, բայց դա արել ենք, որպեսզի մենք ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը:
«Հիմա արդեն Ադրբեջանով դեպի Հայաստան երկաթուղով ապրանքներ են գալիս, շուտով ուրիշ ապրանքներ կգան, Հայաստանից կգնան: Կիրանցը խաղաղ գյուղ է: Կիրանցը սահմանազատումից հետո 50%-ով աճել է», - հավելել է ՀՀ վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո «հայ-թուրքական սահմանի բացման հույս կհայտնվի»․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան
Սիրիայի և Թուրքիայի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ միջանցքը կարող է չափազանց շահավետ լինել ապագայում:...
Վրաստանի վարչապետը հույս ունի, որ ԱՄՆ-ն կփոխի իր վերաբերմունքը երկրի նկատմամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի «անարդար վերաբերմունքը» կփոխարինվի նոր մո...
Փոփոխություններ՝ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում. մանրամասներ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանում, հավաստագիր ստ...
Ուիթքոֆը և Քուշները երկօրյա բանակցություններ են վարել ուկրաինական կողմի հետ․ ԱՄՆ պետդեպարտամենտ
Երկու օրվա ընթացքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները հանդիպումներ են ունեցել Ուկրաինայի Ազգ...