Վրաստանի վարչապետը հույս ունի, որ ԱՄՆ-ն կփոխի իր վերաբերմունքը երկրի նկատմամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի «անարդար վերաբերմունքը» կփոխարինվի նոր մոտեցումներով։
«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ իշխանությունների վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ կփոխվի։ Մենք, իհարկե, համբերատար սպասում ենք նրանց դիրքորոշմանը և հույս ունենք, որ մինչև 2024 թվականը տիրող բացարձակ կոշտ և անարդար վերաբերմունքը կփոխարինվի նոր մոտեցումներով»,- ասել է Կոբախիձեն։
Նշենք, որ անցյալ տարվա նոյեմբերի վերջին պետքարտուղարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ իր ռազմավարական գործընկերությունը՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության «հակաժողովրդավարական գործողությունների» պատճառով։ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Միացյալ նահանգները պատժամիջոցներ կիրառեց «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլու նկատմամբ։ Դրանք ենթադրում են Իվանիշվիլու ակտիվների սառեցում ԱՄՆ-ում, իսկ ամերիկյան քաղաքացիներին ու ընկերություններին՝ նրա հետ բիզնես վարելու արգելք։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո «հայ-թուրքական սահմանի բացման հույս կհայտնվի»․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան
Սիրիայի և Թուրքիայի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ միջանցքը կարող է չափազանց շահավետ լինել ապագայում:...
Փոփոխություններ՝ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում. մանրամասներ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանում, հավաստագիր ստ...
Ուիթքոֆը և Քուշները երկօրյա բանակցություններ են վարել ուկրաինական կողմի հետ․ ԱՄՆ պետդեպարտամենտ
Երկու օրվա ընթացքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները հանդիպումներ են ունեցել Ուկրաինայի Ազգ...
Քաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել Թրամփը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ. Հաքան Ֆիդան
Այն քաղաքականությունը, որը Դոնալդ Թրամփը մտադիր է իրականացնել, համընկնում է Թուրքիայի շահերի հետ։ Այս մասին հայտարարել է...