Սիսակ Գաբրիելյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաջորդ նախագահը դառանալու մասին. Factoram
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Factor TV-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունը, թե ինքը կարող է դառնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաջորդ նախագահը։ ՀՖՖ ղեկավարության հասցեին քննադատությունների ֆոնին քննարկվում են նոր նախագահի տարբեր թեկնածուների անուններ, որոնց թվում շրջանառվում է նաև Սիսակ Գաբրիելյանի տարբերակը, որը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։
«Նման խոսակցություններ առնվազն վերջին մեկ տարում պտտվում են, բայց կարող եմ ասել, որ այս պահին ինձ տեսնում եմ խորհրդարանում և շարունակում եմ իմ գործունեությունը։ Հետևաբար, այդպիսի տեղեկություններն իսկությանը չեն համապատասխանում։ Նման քննարկում երբեք չի եղել»,- նշել է Սիսակ Գաբրիելյանը։
Հարցին՝ ստեղծված իրավիճակում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի ու փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հեռանալը կարո՞ղ է լինել լուծումներից մեկը, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց․ «Ինչ-որ պահի բոլորս էլ հեռանալու ենք։ Վերջին շրջանում այդ մեծ դժգոհության ֆոնին իմ կողմից իրենց եղել է առաջարկ, որ հանդիպեն, քննարկեն բոլոր շահագրգիռ խմբերի ու երկրպագուների հետ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:





























