Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման դեմ ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել
Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր՝ Ժ. Մելիքսեթյանի կողմից, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել: Դատարանը բողոքների քննությունն իրականացնելու է գրավոր ընթացակարգով, չնայած մենք միջնորդել էինք այն իրականացնել բանավոր կարգով: Դատական ակտի կայացման օր է սահմանվել 2025 թվականի դեկտեմեբերի 11-ը: Ի դեպ գրավոր դիրքորոշումներ, բացատրություններ ներկայացնելու օր է սահմանվել մինչև դեկտեմեբերի 10-ը ներառյալ:
Դեկտեմբերի 10-ին աշխարհում նշվում է Մարդու իրավունքների օրը, որի խորհուրդը՝ 1948 թվականին նույն օրը ՄԱԿ-ի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումն է:
Վստահ եմ 1948 թվականին, երբ ընդունվում էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ոչ մեկի մտքով չէր անցնելու, որ դրա 9-րդ հոդվածով սահմանված կամայական կալանքի արգելքը նման կերպ անտեսվելու է, հերքվելու է, նսեմացվելու է 2025 թվականին՝ Հայաստանում: Պարզապես Մայր Աթոռը պաշտպանող հայտարարությունը հանգեցրել է Սամվել Կարապետյանի հինգ ամսից ավելի տևող ապօրինի կալանքի, քաղաքական հետապնդման և փաստացի պատանդի կարգավիճակին:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։
Նմանատիպ հոդվածներ
Մեր մարմնի ո՞ր մասն է ուզում հերձել Աշոտյանը. Ռուբինյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հերքում է, թե 2019 թվականին եղել է որևէ նոր առաջարկ, որին Հայաստանի իշ...
Ժամկետային զինծառայողների արձակուրդների տևողության նոր նախագիծ
«Ընդունել ենք օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձնել 21 օր՝ թիկունքային զո...
Սամվել Շահրամանյանին հրավիրել են Քննչական կոմիտե. փաստաբան
Երեկվա դատական նիստից և լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հեռախոսազանգո...
Բռնությունը տեղ չունի Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան
Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այս մաիսն ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բռնությ...