Վարչապետը՝ կենսաթոշակային տարիքի փոփոխության մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ խոսել ենք, որ մենք որդեգրենք այն կոնցեպտը, որ 63 տարեկանը ոչ միայն կենսաթոշակի, այլև փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ, որ 21-րդ դարում 63 կամ 65, 70-75 տարեկանը լրիվ ուրիշ կատեգորիա է, այսինքն՝ դա մարդու համար շատ լավ, շատ ծաղկուն տարիք է, եթե մարդը առողջ է, եթե մարդն առողջ չէ, 29 տարեկանն էլ է պրոբլեմ»,- նշել է նա։
Վարչապետի խոսքով՝ շահարկումները, թե այս խոսակցությունները կենսաթոշակային տարիքի փոփոխության նախապատրաստում է՝ կապ չունի իրականության հետ:
«Օրինակ՝ ինչո՞ւ է դժվար թոշակը բարձրացնել, հարգելի՛ գործընկերներ, մի պատճառով, որովհետև թոշակառուների թիվը շատ մեծ է՝ 660 000 մարդ: Այսինքն՝ 1000 դրամով թոշակ ավելացնելը տասնյակ միլիարդների ծախս է ենթադրում՝ պերմանենտ կերպով, որը հետո փաստացի հետշրջելի և ընդհատելի չէ»,- հավելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ունեինք իրավիճակ՝ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբինյան
Ես զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների երևակայությամբ՝ ամեն նոր բերված փաստին ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել: Այն,...
ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիքներ ստանալու մասին
Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա...
Ծառայողներն ու նրանց ծնողները պետք է ըմբռնումով մոտենան. Պապիկյանը՝ ծառայության ժամկետի կրճատման մասին
Համաձայն չեմ այն մտքի հետ, որ որևէ անարդար բան կա: Անարդարություն չկա, քանի որ օրենքն ուժի մեջ կմտնի և անմիջապես կտարածվ...
Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ինչ են արել ԵՄ «վամպիրները»․ Զախարովա
ԵՄ ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս Բրյուսելի ցանկությունը՝ վնասելու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերութ...