Իրանը միջուկային հրթիռներով կհարվածի ԱՄՆ-ին․Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր գնահատմամբ Իրանը նախատեսում է հեռահար միջուկային հրթիռներով սպառնալ Միացյալ Նահանգներին։ APA-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ Թեհրանն Իսրայելին դիտում է որպես միջանկյալ փուլ՝ Վաշինգտոնի դեմ հարվածներ իրականացնելու ճանապարհին։
«Իրանը մեզ (Իսրայելին) համարում է ընդամենը մի քայլ՝ Միացյալ Նահանգների վրա հեռահար միջուկային հրթիռներ արձակելու ճանապարհին։ Հետևաբար, երբ մենք կռվում ենք, մենք պաշտպանում ենք ոչ միայն Իսրայելը, այլև ազատ աշխարհը բարբարոսներից», - նշել է Նեթանյահուն։
Նեթանյահուն հերքել է այն մեղադրանքները, որ Իսրայելը ռազմական հանցագործություններ է կատարում Գազայում, ըստ նրա՝ «Իսրայելի բանակն այն բանակն է, որն ամենաշատն է աշխատում աշխարհում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կանխարգելման համար»։
Հարցազրույցում նա անդրադարձել է նաև Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի հայտարարությանը, ըստ որի վերջինս կողմ է իր ձերբակալմանը։ Նեթանյահուն ասել է, որ մտադիր է այցելել Նյու Յորք և չի կարծում, որ նման հայտարարությունները կարող են խոչընդոտել այցը։
Նմանատիպ հոդվածներ
Ունեինք իրավիճակ՝ բանակցային ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում էր ավելի լավը Ադրբեջանի համար. Ռուբինյան
Ես զարմանում եմ մեր ընդդիմադիր գործընկերների երևակայությամբ՝ ամեն նոր բերված փաստին ինչ-որ անիմաստ փաստարկ մտածել: Այն,...
ԿԳՄՍ նախարարը՝ 12-րդ դասարանում վարորդական իրավունքի տեսական գիտելիքներ ստանալու մասին
Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է, և ես կողմ եմ, որ 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա...
Ծառայողներն ու նրանց ծնողները պետք է ըմբռնումով մոտենան. Պապիկյանը՝ ծառայության ժամկետի կրճատման մասին
Համաձայն չեմ այն մտքի հետ, որ որևէ անարդար բան կա: Անարդարություն չկա, քանի որ օրենքն ուժի մեջ կմտնի և անմիջապես կտարածվ...
Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ինչ են արել ԵՄ «վամպիրները»․ Զախարովա
ԵՄ ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս Բրյուսելի ցանկությունը՝ վնասելու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերութ...