Ատեստացիոն համակարգը ստեղծում է անհավասար պայմաններ զինված ուժերում. Սեյրան Օհանյան
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ ատեստացիոն համակարգը ստեղծում է անհավասար պայմաններ զինված ուժերում։
Նրա խոսքով՝ հրամանատարները բարձր աշխատավարձ են ստանում, ինչը ընդունելի է, սակայն անհրաժեշտ է ապահովել, որ բարձր աշխատավարձ ստանան նաև զորքերը, հատկապես նրանք, ովքեր ծառայում են սահմանում։
Օհանյանը ընդգծել է, որ ուժային տարբեր կառույցներում վճարումները բարձրացվել են առանց լրացուցիչ պայմանների, մինչդեռ բանակում սահմանում ծառայող զինծառայողին առաջարկվում է անցնել քննություններ՝ հավելյալ վճարումների համար։ Նրա խոսքով՝ այդ քննությունները վերաբերում են հրամանատարական պատրաստությանը։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայությունից ապօրինի ազատման համար 6 անձ ձերբակալվել է
Զինծառայությունից ապօրինի ազատման համար 6 անձ ձերբակալվել է։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտ...
Փաշինյանը նշել է ծայրահեղ աղքատության հաղթահարման հիմնական ռազմավարությունը
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է աղքատության խնդրին՝ նշելով, որ երկրում ծայրահեղ աղքատութ...
ՔԿ-ն` Բրյուսովի համալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է ք...
Այսուհետ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի. որոշումն ընդունվեց
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կլինի 1.5 տարի՝ 2 տարվա փոխարեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց որոշումըՆախագծի...