Քի Վեսթի փաստաթղթի բացակայությունը Լևոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան սիրո եռանկյունու հարց է. Ռուբինյան
Երբ ասում են, որ մենք հանձնել են Արցախը, նշանակում է անարգել թափված արյունը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ինչ վերաբերում է Քի Վեսթի փաստաթղթին՝ Ռուբինյանն ասել է, թե դրա բացակայությունը Լևոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան սիրո եռանկյունու հարց է։
«Այդ հարցերը մեզ չեն ուղղված, մենք 2018-ին եկել ենք, ինչ փաստաթուղթ համանախագահների կողմից փոխանցված է եղել, հրապարակել ենք, Քի Վեսթինը չի եղել»,- նշել է նա։
Ռուբինյանն ասել է, թե եթե Ռոբերտ Քոչարյանը հերքում է ու ասում, որ Մեղրին հանձնելու վերաբերյալ հրապարակված փաստաթուղըթ սուտ է՝ արդեն դա իր ներքին ընտանեկան հարցերն են Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։
«Թող գցեն-բռնեն, թե իրենցից ով է սուտ խոսում, մանավանդ, հիմա իրար հետ մեղրամիս են ապրում, թող տաքուկ-տաքուկ նստեն ճրագի դիմաց ու քննարկեն, թե ով է խաբում»,- հայտնել է ՔՊ-ականը։
Նա նշել է, թե այս հարցում հակված է հավատալու ՀՀ առաջին նախագահին, որն էլ տրամադրել է փաստաթուղթը։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը
Կառավարության կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը։ Այս մ...
ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա Քի Ուեսթի փաթեթը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Կառավարության կողմից հրապարակված ԼՂ խնդրի կարգավորման բանակցային փաթեթի մասին, ընդգծել...
Տեր Թադեի «կարգալուծությունը» մի բան է նշանակում. Վահագն Ալեքսնայան
Տեր Թադեի «կարգալուծությունը» մի բան է նշանակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը...
2018-ին վարչապետ եմ դարձել, ասում են՝ «հողերը տվեց, տվեց, տվեց, տալու ա, տալու ա». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա Լեռնայի...