Ուկրաինայի ՀՕՊ-ը դժվարանում է խոցել ռուսական թիրախները

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարում է, որ Ուկրաինայի տրամադրության տակ գտնվող շարժական ՀՕՊ խմբերը և սահմանափակ թվով F-16 կործանիչները չեն կարողանում արդյունավետորեն հակազդել ռուսական օդային հարվածներին։


«Ուկրաինայի տրամադրության տակ գտնվող շարժական ՀՕՊ խմբերը և քչաթիվ F-16-ը չեն կարողանում հաղթահարել ռուսական օդային թիրախների որսումը»,- ասված է ծառայության հրապարակած հաղորդագրությունում։


Ուկրաինային տրամադրվող Mirage կործանիչների և այլ արդիական ռազմական տեխնիկայի արդյունավետ կիրառումը պահանջում է երկարատև պատրաստություն և բարձր որակավորում։


«Հենց այս պատճառով Կիևը հետաքրքրված է արտասահմանյան ռազմական մասնավոր ընկերությունների ներգրավմամբ, որոնք զինված են ժամանակակից արևմտյան, առաջին հերթին՝ ֆրանսիական սպառազինությամբ»,- նշում են կառույցում։

Քաղաքականություն

Պատահարներ