Որ հարցում ԱՄՆ-ն և Ուկրաինան առաջընթաց չեն գրանցել
Ֆլորիդայում ԱՄՆ և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները մտել են փակուղի՝ հատկապես տարածքային հարցերի քննարկման ընթացքում։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով հանդիպումների ընթացքին ծանոթ աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչները չեն հասել որևէ առաջընթացի տարածքային զիջումների թեմայով։
Ռուսաստանը չի պատրաստվում քննարկել հրադադարի պայմանավորվածություններ, իսկ Ուկրաինան՝ հրաժարվել տարածքային պահանջներից, ինչի հետևանքով բանակցությունների այս մասը առարկայական արդյունք չի տվել։ ABC News–ը նշում է, որ կողմերի դիրքորոշումներում զգալի մոտեցում չի նկատվում։
Բանակցությունների շրջանակում քննարկվել են նաև Ռուսաստանին պատկանող սառեցված ակտիվների հետագա ճակատագիրը, Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, ինչպես նաև երկրում ընտրությունների անցկացնելու հարցը։





























