ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երևան Սիթի»-ի 39 մասնաճյուղում հայտնաբերվել է 50 խախտում
Հուլիսի 21-ին Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքում գործող «Երևան Սիթի» ցանցի 39 առևտրային օբյեկտներում։
Ստուգումների արդյունքում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում։ Դրանցից 39-ը վերաբերում են ժամկետանց ապրանքների վաճառքին, 6-ը՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքին։
Բացի այդ, արձանագրվել է Կառավարության պահանջները չպահպանելու 1 դեպք, առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի 3 դեպք, ինչպես նաև առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպման 1 դեպք։
Քաղաքապետարանից հայտնում են, որ նման ստուգայցերը շարունակական են լինելու։
Նմանատիպ հոդվածներ
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Արտեզյան ջուր են խառնում, բայց գրաֆիկն էլ կրճատվում է․ Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում դիմել դատարան
Իրավաբան Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ «Վեոլիա ջուր» ընկերության ջրի վերաբերյալ իրականացված նմուշառումների արդյո...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...