Ի վերջո կհասնենք առանց վիզայի ճամփորդության. Արարատ Միրզոյան

Այս ֆորմատով մեր նախորդ հանդիպումից ի վեր պետք է նշեմ, որ կարևոր ժամանակահատված է եղել մեր համագործակցության համար: Սեվրալայնված և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իրավական հիմք է հանդիսանում ԵՄ-Հայաստան գործընկերության համար, բայց մեր հարաբերությունները մենք զարգացրել ենք ՍԵՊԱ-ից նույնիսկ ավելի լայն շրջանակներում նոր ուղղություններով: Այդ մասին Բրյուսելում ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականություն բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի մասնակցությամբ ասուլիսի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:


«Մեր հարաբերությունների զարգացումը, նոր նվաճումները երբեմն ավելին են, քան այս ամենը ֆորմալացնելու մեր կարողությունը: Այս գործընթացքում ամբողջ ընթացքում մենք գնահատում ենք ԵՄ աջակցությունը և շնորհակալ ենք, որ օգտագործել են մի շարք գործիքներ, այդ թվում՝ որոնք մշակվել են անդամակցության թեկնածու երկրների համար»,- նշել է նա:


ԱԳ նախարարն անդրադարձել է մի քանի ասպեկտի:


«1. Մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքներ ստանալու համար մենք սկսել ենք վիզայի ազատականացման գործընթացը և տեսնում ենք դրա առաջընթացը գործողությունների ծրագրի միջոցով, որի իրականացման արդյունքում կունենանք ավելի մեծ շարժունակություն և կհասնենք ի վերջո առանց վիզայի ճամփորդության:


2. Անվտանգության և պաշտպանության ոլորտում ընդլայնված համագործակցություն: Օգնության առաջին մասն Հայաստանն արդեն ստացավ խաղաղության գործիքի շրջանակներում: Դա նոր հորիզոններ է բացում համագործակցության համար: Բարձր ներկայացուցիչ Կալասի այցի ժամանակ մենք ստորագրեցինք համաձայնություններ, խոսեցինք նաև Հայաստանի՝ ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականությանը միանալու մասին: Անվտանգությունը կամ պաշտպանությունը կարևոր ուղղություն է մեր համագործակցության համար:


3. Տնտեսությունը և բարեփոխումները: Դիմակայունության և աճի ծրագիրը չափազանց կարևոր է բարեփոխումների համար, տարբեր ոլորտներում համագործակցության համար և ռազմավարական ոլորտներում ներդրումներն ավելացնելու համար: Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունը է՛լ ավելի կամրապնդի Հայաստանի դիմակայունությունը, այդ թվում՝ նոր հիբրիդային սպառնալիքների լույսի ներքո:


4. Կապակցվածությունը: Ավելի հզոր կապակվածության Հայաստանի տեսլականը ոչ միայն համապատասխանում է ԵՄ գլոբալ դարպասի և Սեևծովյան ռազմավարությանը, մենք խոսել ենք տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ավելի մեծ հնարավորությունների մասին, մենք նաև քննարկել ենք ակտիվ աշխատանքը TRIPP ծրագրի իրականացման ուղղությամբ, և Վաշինգտոնում օգոստոսի 8-ի համաձայնությունները աննախադեպ հնարավորություններ են ստեղծել: Լրացուցիչ պոտենցիալ քայլերը, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը և ենթակառուցվածքային մեծ ծրագրերի իրականացումը կարող են զգալիորեն փոխել ամբողջ տարածաշրջանի տնտեսական և քաղաքական ճարտարապետությունը»,- ասել է Միրզոյանը:

Քաղաքականություն

Պատահարներ