Դեռ չենք կարողանում մուտք գործել Իրանի երեք խոշոր միջուկային օբյեկտներ. Գրոսսի
Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Die Presse-ին տված հարցազրույցում հայտնել է, որ կազմակերպության մասնագետները դեռ չեն ստացել մուտք Իրանի երեք խոշոր միջուկային օբյեկտներ՝ Նատանզ, Իսֆահան և Ֆորդո։ Այս կայանները լուրջ վնասումներ են ստացել հունիսին իրականացված հարվածների հետևանքով։
Գրոսսին նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները շարունակել են աշխատել Իրանում, սակայն հարձակումներից հետո մի շարք ստուգումներ դադարեցվել են անվտանգության նկատառումներով։ Նրա խոսքով՝ Իրանը սահմանափակել է համագործակցությունը գործակալության հետ, թեև կողմերը գործարկել են բանակցություններ Կահիրեում և որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Տեսուչները կարողացել են այցելել միայն այն օբյեկտները, որոնք չեն տուժել հարվածներից, իսկ երեք հիմնական կայաններում մուտքը շարունակում է մնալ փակ։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը հունիսի 22-ի լույս գիշերը հարվածել էր Իրանի Նատանզի, Ֆորդոյի և Իսֆահանի միջուկային օբյեկտներին՝ կիրառելով GBU-57A/B Massive Ordnance Penetrator տեսակի հակաբունկերային ռումբեր:
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Շահրամանյանին հրավիրել են Քննչական կոմիտե. փաստաբան
Երեկվա դատական նիստից և լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հեռախոսազանգո...
Մեր մարմնի ո՞ր մասն է ուզում հերձել Աշոտյանը. Ռուբինյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հերքում է, թե 2019 թվականին եղել է որևէ նոր առաջարկ, որին Հայաստանի իշ...
Ժամկետային զինծառայողների արձակուրդների տևողության նոր նախագիծ
«Ընդունել ենք օրենքի նախագիծ, որը թույլ է տալիս ժամկետային զինծառայողների համար արձակուրդը դարձնել 21 օր՝ թիկունքային զո...
Բռնությունը տեղ չունի Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան
Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այս մաիսն ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բռնությ...