Կալիֆորնիայում երեխայի ծննդյան երեկույթի ժամանակ կրակոցներ են հնչել. կան զոհեր և վիրավորներ
CBS-ը հաղորդում է, որ Հյուսիսային Կալիֆոռնիայի Ստոկտոն քաղաքում ընտանեկան հավաքույթի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս տասը վիրավորվել են։
Սան Խոակին շրջանի շերիֆի գրասենյակի խոսնակ Հեզեր Բրենտը լրագրողներին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում՝ Լուսիլ պողոտայի խնջույքների սրահում։ Նա պարզաբանել է, որ վիրավորների թվում կան և՛ մեծահասակներ, և՛ անչափահասներ։ Կրակողին հաջողվել է փախչել։
Ստոկտոնի փոխքաղաքապետ Ջեյսոն Լին սոցիալական ցանցերում գրել է, որ կրակոցը տեղի է ունեցել երեխաների ծննդյան երեկույթի ժամանակ, սակայն Բրենտը չի հաստատել դա՝ այն անվանելով միայն «ընտանեկան հավաքույթ»։
Բրենտը հավելել է, որ դեռևս ձերբակալություններ չեն կատարվել, և հարձակվողի ինքնության կամ հնարավոր դրդապատճառի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Միջադեպի հանգամանքները քննվում են։
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի գրասենյակը հայտնել է, որ ստացել է միջադեպի վերաբերյալ նախնական տեղեկություններ։ Շերիֆի վարչությունը խնդրել է վկաներին տրամադրել ցանկացած տեղեկատվություն կամ տեսանյութ, որը կարող է օգնել քննությանը։
Նմանատիպ հոդվածներ
ՄԻՊ-ը ամենաօրյա ռեժիմով բողոքներ է ստանում լույսի և ջրի հետ կապված
«ՀՀ-ում ՄԻՊ գրասենյակը հանրային ծառայությունների առումով՝ լույսի և ջրի հետ կապված գրեթե ամենօրյա ռեժիմով բողոքներ է ստան...
Արզաքանցյանի դեմ քրգործ է հարուցվել
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել՝ կրթության մասին փաստաթղ...
Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է․ Արա Այվազյան
Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որի օրակարգի առանցքային թեմաններից...
Քամին վնասներ է պատճառել Երևանում` վնասվել են ծառեր և շինությունների տանիքներ
Հոկտեմբերի 26-ին ուժեղ քամին Երևանում առաջացրել է նյութական վնասներ․ փրկարարները իրականացրել են վերականգնողական աշխատանք...