Փաստաբանը խոսել է Արշակ Սրբազանի գործի քննության խնդիրներից
Մայր տաճարի բակում լրագրողների հետ զրույցում փաստաբան Արսեն Բաբայանը նշել է, որ այս փուլում չի կարող ավելին ասել, քան արդեն հայտնել է Արշակ Սրբազանը։ Նրա խոսքով՝ իրենց պահանջը եղել է պարզել, թե արդյոք եկեղեցու և Արշակ Սրբազանի նկատմամբ ատելություն չի քարոզվում, սակայն նա վստահ է, որ նման քննություն չի իրականացվի։
Բաբայանը ընդգծել է, որ, բացի նախաքննական գաղտնիքի բացահայտումից, գործում առկա են անձի իրավունքներին վերաբերող խնդիրներ։
«Եթե որոշումը պարտավոր լինելով ի սկզբանե ներկայացնել Արշակ Սրբազանին, չի ներկայացվել, այնուհետև ուղարկվել է փորձաքննության և մեկ օրում ստացվել եզրակացություն, որը տրամադրվել է այլ անձի, ակնհայտ է, որ այստեղ օբյեկտիվություն չկա», — ասել է նա՝ հավելելով, որ նման գործընթացներին վստահելը «անհեթեթ» է։
Փաստաբանը նշել է նաև, որ այստեղ տեսնում է սահմանադրության խախտում, քանի որ ըստ Սահմանադրության՝ աշխարհիկ իշխանությունը չի կարող որևէ գործողություն իրականացնել հոգևոր իշխանության ներսում։ Նրա դիտարկմամբ՝ իրականացվում են մի շարք հանցավոր գործողություններ։
Հարցին, թե արդյոք եկեղեցական խնդիրները լուծվում են կառավարությունում, Բաբայանը պատասխանել է, որ կառավարությունը փորձում է նման քայլեր կատարել և որոշ հոգևորականների միջոցով ազդեցություն կամ ճնշում գործադրել եկեղեցու վրա։
Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր՝ ստացվել է փորձաքննության եզրակացությունը, որը հաստատում է, որ տեսանյութերում պատկերված է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ինքն է նախաձեռնողը. Արմեն Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը կհանդիպեն
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հանդիպելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։«Ինքն է նախաձե...
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները պրագմատիկ են. Լավրով
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները պրագմատիկ են. երկու կողմերը ճանաչում են միմյանց ազգային շահերը,...
Դատախազությունը՝ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման մասին
Վերջին շրջանում ՀՀ-ում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մարդու իրավուքնների...
Արթուր Ղազինյանից պրծում չկա․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Քաղպայմանագիրը» Արթուր Ղազինյանից «ազատվելու» նախագիծ է ներկայացրել: Օրենսդ...