Արթուր Ղազինյանից պրծում չկա․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Քաղպայմանագիրը» Արթուր Ղազինյանից «ազատվելու» նախագիծ է ներկայացրել: Օրենսդրական փոփոխությամբ՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու: Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Բայց, ինչպես ասում են, Ղազինյանից պրծում չկա, մինչև այս պահը «Հայաստան» դաշինքը չի քննարկել նոր թեկնածուի հարցը, դաշինքի մեր աղբյուրներն ասում են, որ անկախ հանգամանքներից և նոր օրենքից, իրենք Ղազինյանի թեկնածությունը չեն փոխելու՝ գնդակն ուղարկելով ՔՊ-ի դաշտը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ ...
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Բանակի օրը։«Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտու...
Արայիկ Հարությունյանի թեստի պատասխանը հայտնի է․ նա հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց նախագահի մա...
Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար․ Armlur
ՔՊ-ն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, Կրթության, գիտութ...