«Կգնամ». Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում կմասնակցի պատարագին
«Մեր ձևով» շարժման ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքում գրառմամբ տեղեկացրել է, որ պատրաստվում է գնալ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի և մասնակցել պատարագի:
Նա մասնավորապես գրել է, որ 2 օր առաջ վարչապետը հայտարարել է, որ պատարագի է մասնակցելու Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։
Վերջին 15 տարին ամեն կիրակի ինքը մասնակցել է Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին, և դա իրեն թույլ է տվել չտրվել ունևոր ընտանիքների շատ զավակներին հատուկ թուլություններին։
«Հարցը կայանում է հետևյալում՝ գնա՞լ պատարագի, ինչպես ամեն շաբաթ, քո սիրած եկեղեցում, որտեղ կլինեն քո հայրենիքի համար աղետաբեր մարդիկ և մի թույլ սրբազան, թե՞ չգնալ։ Պատասխանը գտա․ գնալ։ Այս եկեղեցին իմ հոգևոր առողջարանն է, և քաղաքական տուրիստների պատճառով ես չպետք է հրաժարվեմ այնտեղից։ Իհարկե, դժվար կլինի կենտրոնանալ և հաղորդվել Պատարագի խորհրդին, քանի որ այնտեղ կլինի մի մարդ, ով պատասխանատու է վերջին տարիների Հայաստանը պատած ողբի համար։ Բայց կփորձեմ»,- գրել է «Մեր ձևով» շարժման ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտնել էր, որ կիրակի օրը, նոյեմբերի 30-ին Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցում կմասնակցի սուրբ եւ անմահ պատարագի:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն ու Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար․ Զոհրաբ Մնացականյան
Հայաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից...
Փաշինյանը հրապարակել է ստորագրված Հռչակագրի տեքստը
Այսօր Սպիտակ տանը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եւ ի...
«Փաշինյանն այսօր խոսելու, արդարանալու, առավել ևս նախկիններին մեղադրելու տեղ պարզապես չունի». Օսկանյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսելու, արդարանալու, առավել ևս նախկիններին մեղադրելու տեղ պարզապես չունի։ Այս հայտարա...
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների...